ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Փետրվարի 13-19-ը մայրաքաղաքում ծնվել է 392 երեխա` 200 տղա և 192 աղջիկ

Փետրվարի 13-19-ը մայրաքաղաքում ծնվել է 392 երեխա` 200 տղա և 192 աղջիկ
23.02.2015 | 12:28

Փետրվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 42631 քաղաքացի:

Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4882 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 922 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Փետրվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 392 երեխա` 200 տղա և 192 աղջիկ:

Դիտվել է՝ 2562

Մեկնաբանություններ